
Որքան գումար կարող է անձն իր ռուսական հաշիվներից փոխանցել արտերկիր. չափի նոր շեմ է սահմանվել

Ռուսաստանի բանկը ֆիզիկական անձանց համար վեց ամսով սահմանել է արտերկիր դրամական փոխանցումների չափի նոր շեմեր։ Այս մասին հայտնում է Կենտրոնական բանկի կայքը։
Մեկ ամսվա ընթացքում անձը կարող է արտասահման փոխանցել ռուսական բանկում գտնվող իր հաշվից իր կամ արտերկրում գտնվող այլ ֆիզիկական անձի հաշվին ոչ ավելի, քան 10000 դոլար կամ համարժեք այլ արժույթ:
«Առանց հաշիվ բացելու դրամական փոխանցումների ծառայություններ մատուցող ընկերությունների միջոցով կարող եք ամսական փոխանցել ոչ ավելի, քան 5000 ԱՄՆ դոլար կամ համարժեք այլ արժույթ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Այս կանոնները վերաբերում են այն երկրների ռեզիդենտներին և ոչ ռեզիդենտներին, որոնք չեն աջակցում պատժամիջոցներին, ինչպես նաև բոլոր այլ պետությունների ոչ ռեզիդենտներին, ովքեր աշխատում են Ռուսաստանում աշխատանքային կամ քաղաքացիական իրավունքի պայմանագրերով: