
Քրիս Ռոքն առաջին անգամ մեկնաբանել է Ուիլ Սմիթի կողմից ստացած հարվածը

Ամերիկացի դերասան եւ կատակերգու Քրիս Ռոքն առաջին անգամ խոսել է Ուիլ Սմիթի մասնակցությամբ միջադեպից: Հիշեցնենք, որ «Օսկար» մրցանակաբաշախության ընթացքում իր կնոջ հասցեին անտեղի կատակի պատճառով Սմիթը հարվածել էր Ռոքի դեմքին։
Արտիստը Սմիթի հետ կոնֆլիկտի մասին պատմել է իր սթենդափ շոուի ընթացքում, որն անց է կացրել մարտի 30-ին Բոստոնում։ Նշվում է, որ հանդիսատեսը նրան բուռն ծափահարություններով է դիմավորել։
«Ինչպե՞ս են անցել իմ հանգստյան օրերը։ Ես բազմաթիվ վատ մեկնաբանություններ չունեմ, և եթե եկել եք այդ մասին լսելու, ես մի ամբողջ շոու ունեմ, որը գրել եմ այս հանգստյան օրերից առաջ։ Ես դեռ փորձում եմ գիտակցել այն, ինչ տեղի է ունեցել։ Այնպես որ, մի օր կպատմեմ այդ, կեղտի մասին։ Եվ դա լուրջ ու ծիծաղելի կլինի»,- հայտարարել է Ռոքը։ Դրանից հետո նրա որոշ երկրպագուներ սկսել են բղավել․ «Գրողը ծոցը գնա Ուիլ Սմիթը», սակայն կատակերգուն արհամարհել է դա ու սկսել իր ելույթը։