Լավրովն աշխարհում տիրող իրավիճակը շրջադարձային է անվանել

Աշխարհի ներկայիս իրավիճակը պատմության բեկումնային փուլն է։ Նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Ռիա Նովոստին։ 
«Մենք բոլորս հասկանում ենք, թե հիմա ինչ շրջան է ապրում մեր երկիրը, Եվրոպան, եւ ամբողջ աշխարհը ։ Սա բեկումնային փուլ է քաղաքակրթության պատմական զարգացման մեջ»,-ասել է Լավրովը։  

 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել իր շահերը միջազգային ասպարեզում: Եվ չնայած բոլոր դժվարություններին, ռուսական դիվանագիտությունը շարունակելու է հետեւողականորեն եւ հաստատակամորեն պաշտպանել Ռուսաստանի ազգային շահերը միջազգային ասպարեզում։

 

«Անել ամեն ինչ արտասահմանում Ռուսաստանի քաղաքացիների եւ մեր հայրենակիցների կյանքը, պատիվը, անվտանգությունը պաշտպանելու համար», - ասել Է Լավրովը «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր խորհրդի միջազգային համագործակցության եւ արտասահմանում հայրենակիցների աջակցության հանձնաժողովի նիստում: