
Պուտինը Շոլցի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը և Կիևի հետ բանակցությունների ընթացքը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելիս ուշադրությունը կենտրոնացել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև ընթացող բանակցությունների խնդիրների վրա»,- ասվում է զեկույցում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ զրույցում մի շարք նկատառումներ է ներկայացրել Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցություններում ՌԴ սկզբունքային դիրքորոշման համատեքստում, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: