Երևանում վարորդը հայհոյել է պարեկներին ու փորձել փախչել, բայց բերման է ենթարկվել

Երևանում պարեկները բերման են ենթարկել ոչ ադեկվատ պահվածքով վարորդին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։ 
Ըստ հաղորդագրության` պարենկային ծառայության ծառայողները մարտի 18-ին` ժամը 20.00-ին, Բագրատունյաց պողոտայում նկատել են հանդիպակաց ուղղությամբ մեծ արագությամբ երթևեկող «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենա։ 
Երբ պարեկները կանգնեցրել են ավտոմեքենան, վարորդը չի ենթարկվել նրանց հրահանգին։ Մետրոյի «Գործարանային» կայարանի մոտ իջել է մեքենայից և դիմել փախուստի, սակայն պարեկները բռնել են նրան: 
Վարորդը, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, 10 րոպե շարունակ ոստիկանների հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, հրել նրանց, անկանոն շարժումներ արել: 
32-ամյա վարորդը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին: 
Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

Քաղաքականություն