ԵԱՏՄ-ն աշխատում է փոխադարձ հաշվարկներում դոլարի մասնաբաժինը նվազեցնելու ուղղությամբ

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներն ակտիվ աշխատանք են տանում փոխադարձ հաշվարկներում դոլարի մասնաբաժինը նվազեցնելու ուղղությամբ: Այս մասին ասել է տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը։
 

«ԵԱՏՄ երկրներն ակտիվացնում են փոխադարձ հաշվարկներում դոլարի մասնաբաժնի կրճատման աշխատանքները։ Անդամ պետությունների շահառուների միջեւ ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների ապահովումը ԵԱՏՄ-ում համաձայնեցված դրամավարկային քաղաքականության իրականացման սկզբունքներից մեկն է։ Մենք այս աշխատանքն անում ենք ավելի քան մեկ տարի, եւ այսօր միության հաշվարկների մեծ մասն իրականացվում է ազգային արժույթներով»,- ասել է նա: 

 

Փոխնախարարի խոսքով՝ 2021թ․ ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժինը 2013թ․ 63 տոկոսից հասել է 74 տոկոսի։
 

«ԵՏՀ խորհրդի մարտի 17-ի նիստի ընթացքում երկրները քննարկել են փոխադարձ համաձայնությամբ ներմուծման մաքսատուրքերի փոխանցման եւ բաշխման շրջանակներում հաշվարկներ իրականացնելու հնարավորությունը նաեւ ռուսական ռուբլով»,- ասված է տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Քաղաքականություն