Estee Lauder, OBI և այլ ընկերություններ հայտարարել են Ռուսաստանում գործունեությունը դադարեցնելու մասին

Ռուսաստանում դադարել է գործել OBI շինարարական և կենցաղային ապրանքների խանութների ցանցը: 

 

Ըստ Baumarkt Manager պրոֆիլային հրատարակության՝ ընկերությունը Ռուսաստանում ունի 27 խանութ, որտեղ աշխատում է 4,9 հազար աշխատակից։

 

Այսօր նաև հայտնի է դարձել, որ Estee Lauder ընկերությունը, որը մասնագիտացած է կոսմետիկայի արտադրությամբ և վաճառքով, դադարեցնում է բոլոր առևտրային գործունեությունը Ռուսաստանում։

 

Ինչպես նաև, IBM-ը՝ ապարատային և ծրագրային ապահովման աշխարհի խոշորագույն արտադրողներից և մատակարարներից մեկը, հայտարարել է Ռուսաստանում աշխատանքը դադարեցնելու մասին։

 

Բացի դա՝ Ճապոնիան արգելում է նավթավերամշակման սարքավորումների արտահանումը Ռուսաստան, իսկ ավստրալական Ampol նավթային ընկերությունը հայտարարել է Ռուսաստանից հում նավթի գնումների դադարեցման մասին։ Նման որոշում է կայացրել Viva Energy-ն՝ կասեցումը ուժի մեջ է մինչև Ուկրաինայում հատուկ գործողության ավարտը:

Քաղաքականություն

Պատահարներ