Facebook -ը խափանումներով է աշխատել Ռուսաստանի տարածքում

Ռուսաստանում Facebook սոցիալական ցանցը կրկին ընդհատումներով է աշխատում։ Նրա կայքը չի բացվում ռուս օգտատերերի բջջային և վեբ բրաուզերներում: Բջջային հավելվածը ներկայումս հասանելի է: Այս մասին գրում է  360tv-ն:

 

Downdetector-ը բացահայտել է Facebook-ի խնդիրը: Համացանցում ենթադրել են, որ խնդիրը կապված է արևմտյան ամենամեծ սոցիալական ցանցի արգելափակման հետ։
 

«Facebook-ն այլևս չի աշխատում Ռուսաստանում. Ռոսկոմննադզորի ռեեստրում դեռ դոմենը չկա, բայց կայքն արդեն դադարել է աշխատել»,-նշված է մեկնաբանություններում։

Դատելով խափանումների քարտեզից՝ Facebook-ի հետ կապված դժվարությունները ծագել են հենց Ռուսաստանի տարածքում։ Նրանց մեծ մասը Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում է։

Քաղաքականություն