ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինական կողմի մեկնաբանությունը. ինչպես են անցել բանակցությունները
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, ով գլխավորում էր ուկրաինական պատվիրակությունը, հայտնել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունների հիմնական նպատակը Ուկրաինայի տարածքում հրադադարի հաստատման և մարտական գործողությունների դադարեցման քննարկումն էր։
«Կողմերն առանձնացրել են մի շարք առաջնահերթ թեմաներ, որոնց վերաբերյալ նախանշվել են որոշակի որոշումներ», – ասել է Պոդոլյակը։
Նա նշել է, որ պատվիրակությունները մեկնում են իրենց մայրաքաղաքներ՝ խորհրդակցությունների։
«Կողմերը քննարկել են մոտ ապագայում բանակցությունների երկրորդ փուլի անցկացման հնարավորությունը, որտեղ այդ թեմաները կստանան կոնկրետ զարգացման պրակտիկա», – ասել է Պոդոլյակը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ով գլխավորում էր ռուսական պատվիրակությունը, բանակցություններից հետո հայտնել էր, որ կողմերը մի քանի կետ են գտել, որոնցով կարող են կանխատեսել ընդհանուր դիրքորոշումները։ Մեդինսկին նշել էր, որ հաջորդ հանդիպումը կկայանա առաջիկա օրերին՝ լեհ-բելառուսական սահմանին, իսկ մինչ այդ պատվիրակություններից յուրաքանչյուրը բանակցային դիրքորոշումների առումով կխորհրդակցի իր երկրի ղեկավարության հետ։