
Չեմ հիշում ուկրաինացիների զայրույթը, երբ Զելենսկին շքանշան տվեց Էրդողանին այն բանից հետո, երբ նա ոչնչացրեց հազարավոր հայերի․ Անդրեասյան

Ուզում եմ ինչպես դպրոցում, այնպես էլ հիմա ձեռք բարձրացնել և հարց տալ, կարելի՞ է հարց տալ։ Այս մասին իստագրամյան իր էջում գրել է ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը՝ անդրադառնալով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին։
«Ասացեք ինձ, ձեզանից որևէ մեկը հիշու՞մ է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ուկրաինացի կամ ռուս աստղերից մեկը տեսահոլովակ է տեսագրել կամ կոչեր գրել «Զելենսկի, կանգ առ, զենք մի ուղարկեք օդային ճանապարհով։ Մի՛ սպանեք հայերին։ Չեմ հիշում ուկրաինացիների զայրույթը, երբ Զելենսկին շքանշան տվեց Էրդողանին այն բանից հետո, երբ նա ոչնչացրեց հազարավոր հայերի։
Փորձում եմ հիշել, բայց մտքիս ոչինչ չի գալիս։ Չեմ հիշում Մելաձեի, Դոլինի դիմումները, չեմ հիշում Կոզլովսկու և Խամատովայի նամակները։ Միայն ռուս ռազմական լրագրողներին էին լիովին արտահայտվում և պաշտպանում արդարությունը»։
Ռեժիսորը մտաբերել է, թե ինչպես էին հայերը Յուրի Դուդի էջում հորդորում, որ արձագանքի Արցախում տեղի ունեցողին, հիշել է, թե ինչպես էին հայկական սփյուռքի բարձրաստիճան ներկայացուցիչները խնդրում լուսաբանել իրադարձությունները, սակայն ի պատասխան լսում էին «մեզ հետաքրքիր չէ»։
«Ստացվում է՝ ուկրաինացիների կյանքն առավել կարևոր է, քան հայերի՞ կյանքը, թե՞ ամեն դեպքում ռուսական «էլիտան» կարծում է, որ դա այնքան էլ «հայփ» առաջացնող պատերազմ չէր, որ իրենք խառնվեին դրան։ Կամ գուցե խնդիրն այն է, որ Հայաստանը՝ որպես գումար վաստակելու հարթակ, այնքան էլ կարևոր չէ նրանց համար, որոնք հիմա զայրանում են։ Հավանաբար, խնդիրն այն է, որ Ռուսաստանն այն պատերազմում խաղարար գործառույթ էր կատարում, և Դուդի նմաններն այն լուսաբանելու և իրենց կարծիքը հայտնելու մոտիվացիա չունեին, քանի որ երկիրը կեղտոտելու խնդիրը նա կատարել չէր կարողանա»,-գրել է ռուսաստանաբնակ ռեժիսորը։