
Արքայազն Էնդրյուն և Վիրջինիա Ջուֆրեն համաձայնության են եկել բռնաբարության գործով

Միացյալ Թագավորության Եղիսաբեթ 2-րդ թագուհու որդին՝ Արքայազն Էնդրյուն, և ամերիկուհի Վիրջնիա Ջուֆրեն համաձայնության են եկել բռնաբարության գործով: Այս մասին նշվում է արքայազնի փաստաբան ԴևիդԲոյսի նամակում, որը հրապարակվել է Նյու Յորքի հարավային շրջանի ԱՄՆ դաշնային դատարանի տվյալների բազայում։
Արքայազնը ներդրում կկատարի ԱՄՆ քաղաքացու ֆոնդում, սակայն գումարի չափը չի նշվում։
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայությունը հայտարարել է Յորքի հերցոգ Էնդրյուին բոլոր, այդ թվում զինվորական կոչումներից զրկելու մասին։ Ընդհանուր առմամբ, նա ուներ ութ պատվավոր զինվորական կոչումներ՝ նվերներ թագուհու կողմից։ Բացի այդ, Էնդրյուն այլևս չի կատարի հանրային պարտականությունները որպես թագավորական ընտանիքի անդամ և կպաշտպանի իրեն դատարանում որպես մասնավոր անձ։
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Նյու Յորքի դատարանը հրաժարվել է ընդունել արքայազնի խնդրանքը՝ Վիրջինիա Ջուֆրեի հայցը մերժելու մասին, որը արքայազնին մեղադրում է բռնաբարության մեջ։ Ինքը՝ արքայազն Էնդրյուն, հերքում է Ջուֆրեի հետ կապը: