Պայթյուն՝ Լեհաստանի պայթուցիկ նյութերի գործարանում

Լեհաստանի պայթուցիկ նյութերի գործարանում պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է RMF FM ռադիոկայանը։
 

Ռադիոկայանի տվյալներով՝ արդյունքում ավերվել է գործարանի տարածքում գտնվող շենքերից մեկը։ Նշվում է, որ պայթյունը լսվել է շրջակա տարածությունում: Տեղի բնակիչներից մեկն ասել է, որ դեպքի վայրից 20 կիլոմետր հեռավորության վրա «պատուհանները շարժվում էին»։
 

Դեռևս զոհերի մասին տեղեկություններ չկան։ Ներկա պահին որոնվում է երկու մարդւ, որոնք գտնվել են պայթյունի վայրում։ NitroErg ընկերության ներկայացուցիչը ռադիոկայանի մեկնաբանությունում ընդգծել է, որ տեղի բնակիչներին վտանգ չի սպառնում:
 

Դեպքի վայրում աշխատում են մի քանի տասնյակ հրշեջներ, այնտեղ են ուղարկվել նաև Լեհաստանի սանիտարական և փրկարար ծառայության ուղղաթիռներ Կրակովից, Գլիվիցեից և Օպոլեից։

Քաղաքականություն