Երևանցիները կկարողանան օգտվել մի շարք դժվարամատչելի հետազոտություններից

Երևանի բնակիչները կկարողանան օգտվել մի շարք դժվարամատչելի հետազոտություններից:

 

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքի համար առողջապահական ծառայություններն ավելի հասանելի դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը 2022թ. համայնքային բյուջեով ձեռք է բերել դժվարամատչելի մի շարք ծառայություններ:
 

Բժշկական այդ ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակներ ներկայացնել դիմում, տարածքային պոլիկլինիկայի կողմից տրամադրված ամբուլատոր-քարտից քաղվածք կամ բժշկի կողմից տրված եզրակացություն, անձը հաստատող փաստաթղթի պատճեն: Այդ ծառայություններն են՝ կոմպյուտերային տոմոգրաֆիա, ախտորոշիչ կորոնարոգրաֆիա, որն իր մեջ ներառում է՝ կորոնագրոֆիկ հետազոտություն, էլեկտրասրտագրություն (ԷՍԳ),  էխոսրտագրություն: Ծրագրում ներառված է նաև մամոգրաֆիայի ծառայությունը:
 

Նույն ծրագրի շրջանակում 2022 թվականի համար նախատեսվում է ձեռք բերել նաև մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի ծառայություն: Նշված ծառայությունները քվոտավորված են և տրամադրվելու են եռամսյակային համամասնությամբ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել 011-51-41-83 հեռախոսահամարով:

Քաղաքականություն