Բրիտանուհին սիրահարվել է Լատվիայի պաշտպանության նախարարին ու կորցրել 80 հազար ֆունտ ստերլինգ

Բրիտանուհին սիրահարվել է Լատվիայի պաշտպանության նախարարին ու կորցրել 80 հազար ֆունտ ստերլինգ։ Այս մասին գրում է Lenta. ru-ն:
 

51-ամյա Շերոն Բուլմերը պատմել է, որ 2020 թվականին Facebook-ում հանդիպել է մի տղամարդու, ով ներկայացել է որպես ամերիկացի զինվորական՝ Մերֆի Թաունսենդ անունով:
 

Վերջինս պնդում էր, որ գտնվում է Սիրիայում։ Իր պրոֆիլում տղամարդն օգտագործել է Լատվիայի պաշտպանության նախարարության ղեկավար Արտիս Պաբրիկսի լուսանկարը։
 

Նամակագրությունը վերածվել է  ուժեղ զգացմունքների։ Բալմերին չի հուզել այն, որ իր սիրելին հրաժարվում է խոսել տեսահաղորդակցման միջոցով: Կինը բաժանվել է զուգընկերոջից, որի հետ կապված է եղել գրեթե 30 տարի:
 

Թաունսենդը նրան խնդրել է իրեն պարտքով1400 ֆունտ ստերլինգ տալ Սիրիայից Անգլիա թռիչքի համար։ Որոշ ժամանակ անց նա նորից պարտքով գումար է վերցրել կնոջից, իսկ հետո նորից ու նորից։
 

Արդյունքում բրիտանուհին իր երկրպագության առարկայի վրա ծախսել է 80 հազար ֆունտ (109.000 դոլար) և այդ գումարի գրեթե կեսը պարտք է վերցրել։
 

Ամեն ինչ ավարտվել է նրանով, որ բրիտանուհու սիրելին այդպես էլ չի ժամանել: 

Քաղաքականություն

Պատահարներ