
Խափանումներ Twitter-ում

Մի շարք երկրներում Twitter սոցցանցի աշխատանքում խափանումներ են գրանցվել: Այս մասին են վկայում Downdetector ծառայության տվյալները:
Ամենամեծ թվով դժգոհությունները ստացվել են ԱՄՆ-ում, Կանադայում և Ճապոնիայում։ Բացի այդ, գանգատների չնչին քանակ է գրանցվել Սինգապուրում և Մալայզիայում։
Օգտատերերը հայտնում են կայքի և սոցցանցի բջջային հավելվածների աշխատանքի անսարքությունների մասին, ինչպես նաև բողոքում են սերվերի անկայուն միացումից: