Մահացել է ՄԻԱՎ վարակը հայտնաբերած վիրուսաբանը

Փարիզի արվարձան Նեյի-սյուր-Սենում 89 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի վիրուսաբան Լյուկ Մոնտանյեն, որը հայտնաբերել է մարդու իմունային անբավարարության վիրուսը (ՄԻԱՎ):  Այս մասին հայտնում է Liberation թերթը։
 

Մոնտանյեն ավարտել է Փարիզի համալսարանը և 1982 թվականին Պաստերի ինստիտուտի գիտական ​​խմբի կազմում կարողացել է հայտնաբերել ՁԻԱՀ-ի հարուցիչը, որն այն ժամանակ նոր էր սկսել տարածվել։ Հայտնագործության մասին մեկ տարի անց հոդված է հրապարակվել գիտական ​​հեղինակավոր Science հրատարակությունում։
 

Իր հետագա կյանքի ընթացքում դոկտոր Մոնտանյեն իրեն նվիրել է վիրուսաբանությանը և ՄԻԱՎ-ի դեմ պայքարի մեթոդների ուսումնասիրությանը: Հայտնի լինելով իր հակասական տեսակետներով, դեռ COVID-19 համավարակի տարածման սկզբում, նա ենթադրեց, որ դա առաջացել է լաբորատորիայից արտահոսքի հետևանքով, որտեղ փորձեր էին իրականացվում ՁԻԱՀ-ի բուժման համար:

Քաղաքականություն