Տուգանման բալային համակարգը չի հանվի

Խորհրդարանը մերժեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հանել ճանապարհային երթևեկության խախտումների դեպքում կիրառվող տուգանման բալային համակարգը:

Նախագծի հեղինակը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն է:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը քվեարկությամբ ստացավ 42 կողմ, 46 դեմ ձայներ:

Ըստ ընդդիմադիրների՝ ՀՀ սահմանադրությունը նախատեսում է, որ նույն արարքի համար կրկնակի պատասխանատվությունն արգելվում է, նշվում էր, որ տվյալ դեպքում վարորդներին միաժամանակ նախատեսվում է տուգանք՝ դրամական միջոցների մասով, նաև տուգանային միավորների հանում, 9 բալի սպառման դեպքում ընդհուպ վարորդական իրավունքի կասեցում: Ընդդիմադիր պատգամավորների պնդմամբ՝ երկու առանձին պատասխանատվության միջոց զուգահեռ են կիրառվում, ինչն անթույլատրելի է:

Սակայն իշխանությունը պնդում էր, որ տուգանային միավորը կարող է լինել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ և տուգանքի հետ համակցվելու պարագայում դառնում է լրացուցիչ:

Քաղաքականություն