
Պուտինի և Զելենսկիի հանդիպման համար անհրաժեշտ պայման կա

Եթե ՌԴ-ի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպումը կօգնի Ուկրաինայի հարավ-արևելքում առկա խնդիրների կարգավորմանը, ապա Պուտինը պատրաստ է Զելենսկիի հետ բանակցությունների: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:
«Ինչ վերաբերում է Զելենսկիի հետ հանդիպմանը, ապա դրանից իրականում ոչ ոք չի հրաժարվում: Եթե այն կօգնի քանդել գորդյան հանգույց դարձած իրավիճակը երկրի հարավ-արևելքում, ապա Պուտինը պատրաստ է հանդիպելու»,- ասել է Պեսկովը:
Հունվարին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է հանդիպում կազմակերպել Զելենսկիի և Պուտինի միջև: