
ԱՄՆ դեսպանը հայտարարել է ԵԱՀԿ-ի շրջանակներում Ռուսաստանի հետ երկխոսության պատրաստակամության մասին

ԱՄՆ-ը պատրաստ է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի հետ բաց և ազնիվ երկխոսության: Այս մասին հայտարարել է կազմակերպությունում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը, գրում է RT-ն:
«Մենք պատրաստ ենք մասնակցել իսկապես բաց, ազնիվ երկխոսությանը, որը, հուսով ենք, կոնկրետ արդյունքներ կտա», - ասել է նա:
Քարփենթերը հավելել է, որ բանակցությունները պետք է հիմնված լինեն ԵԱՀԿ հիմնական սկզբունքների հարգման վրա։