Վերջին մեկ տարվա ընթացքում Իրանի և Հայաստանի հարաբերություններն ընդլայնվել են. Իրանի ԱԳՆ-ի ուղերձը
Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը շնորհավորական ուղերձ է հղել իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։
Հրապարակված ուղերձում Ամիր Աբդոլլահիանը հիշեցրել է, որ Իրանն առաջին երկրներից է եղել, որը ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը և պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ է հաստատել։
Ըստ իրանցի նախարարի՝ վերջին մեկ տարվա ընթացքում Իրանի և Հայաստանի հարաբերություններն ընդլայնվել և ակտիվացել են տարբեր ոլորտներում, իսկ բազմաթիվ փաստաթղթերի ստորագրմամբ ամրապնդվել է նաև համագործակցության իրավական հիմքը։
Իրանի արտգործնախարարն ընդգծել է Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու Իրանի վճռականությունը։






























