Հասարակություն
10 նոր տրոլեյբուս` Երևանում. ինչ է նախատեսում քաղաքապետարանը
Երևանի քաղաքապետարանի «Էլեկտրատրանսպորտ» ընկերության շարժակազմը կարդիականացվի: Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ձեռք բերել 10 նոր տրոլեյբուս: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:
Քաղաքապետ Սարգսյանին զեկուցվել է, որ նոր շարժակազմի ձեռքբերման համար առաջիկայում կհայտարարվի մրցույթ:
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել նաև մայրաքաղաքի ընդհանուր մաքրության խնդրին: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նկատել է, որ եթե այսօր համայնքը տեխնիկապես լուծել է աղբահանության հարցը, ապա սանիտարական մաքրման վիճակը գոհացուցիչ չէ:
Հանձնարարվել է քաղաքի փողոցների մաքրությամբ զբաղվող շուրջ 300 աշխատակիցների թիվն ավելացնել ևս 200-ով:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն. ՀՀ ՄԻՊ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գիշեր-ցերեկ աշխատել եմ, 140 կգ-անոց տղա էի, դարձել էի 85 կգ. Գագիկ Ծառուկյան
Հռոմի պապը ԱՄՆ-ում թեմի առաջնորդ է նշանակել նախկին անօրինական ներգաղթյալի
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիրանցի սահմանազատված հատվածում եկեղեցու օծումը խորհրդանշական է. Նիկոլ Փաշինյան
5.0