Հասարակություն
Նոր ավտոբուսներով ևս երկու երթուղի կշահագործվի
Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին հայտնեց, որ առաջիկա 10 օրվա ընթացքում ևս երկու երթուղի կշահագործվի «Zhong Tong» մակնիշի ավտոբուսներով։
«Արդեն ավարտել ենք վարորդների հավաքագրման փուլը։ 7 օրվա ընթացքում կունենանք մրցույթի արդյունքները, որից հետո կշարունակենք երթուղիների սպասարկումը»,-ասաց Թարփոշյանը` հավելելով, որ 28 համարի երթուղին փոքր-ինչ կփոփոխվի և ուղիղ կապ կլինի դեպի «Բարեկամության» մետրո։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի բյուջեով ձեռք է բերվել 211 ավտոբուս, որով փոխարինվելու են ընդհանուր շուրջ 17 երթուղի:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն. ՀՀ ՄԻՊ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գիշեր-ցերեկ աշխատել եմ, 140 կգ-անոց տղա էի, դարձել էի 85 կգ. Գագիկ Ծառուկյան
Հռոմի պապը ԱՄՆ-ում թեմի առաջնորդ է նշանակել նախկին անօրինական ներգաղթյալի
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիրանցի սահմանազատված հատվածում եկեղեցու օծումը խորհրդանշական է. Նիկոլ Փաշինյան
5.0