
Կգերիշխի Եվրոպայում լարվածության թեման․ մանրամասներ Պուտին-Մակրոն բանակցություններից

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Էմանուել Մակրոնի հանդիպման գլխավոր թեման կլինի լարվածությունը Եվրոպայում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Ռիա Նովոստին:
Երկուշաբթի Ֆրանսիայի նախագահը այցով կժամանի Մոսկվա, իսկ հաջորդ օրը կմեկնի Կիև ։
Պուտինի եւ Մակրոնի զրույցը պետք է սկսվի ժամը 17:00 -ին (Երևանի ժամանակով՝ 18։00-ին), այնուհետեւ կշարունակվի աշխատանքային ճաշի ընթացքում, որից հետո տեղի կունենա համատեղ մամուլի ասուլիս:
«Բացարձակապես կգերիշխի Եվրոպայում լարվածության թեման ՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքների թեման, այն ամենը, ինչ կապված է այդ հիմնական խնդիրների հետ», -լրագրողներին ասել Է Կրեմլի ներկայացուցիչը։