
ԱԺ-ն վարորդներին կհրավիրի քննարկման՝ ԱՊՊԱ-ի թանկացմանը վերաբերող հարցերը քննարկելու համար

«ԱՊՊՆ-ն չի թանկանալու»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում պնդեց վարորդների իրավունքների պաշտպան, ԱՊՊԱ թանկացման դեմ պայքարի մասնակից Արտակ Խաչատուրովը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ արդեն մեկ շաբաթ է, ինչ վարորդները բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ ընդդեմ ԱՊՊԱ- ի թանկացման։ Այսօր հերթական ակցիան տեղի է ունեցել ավտոապահովագրական բյուրոյի մոտ, որի ժամանակ պահանջել են նաեւ տնօրենի հրաժարականը։
Lրատվականի հետ զրույցում Խաչատուրովը տեղեկացրեց, որ տնօրենի հետ տեղի է ունեցած հանդիպման ընթացքում իրենց հուզող հարցերին տրված պատասխանները չեն գոհացրել. հնչել են ոչ ադեկվատ պատասխաններ։
«Բյուրոյի տնօրենին հստակ հարցնում եմ՝ ո՞րն է այդ սպասարկումը, երբ ասել եք, թե թանկացնում ենք՝ սպասարկման որակը բարձրացնելու համար, թվարկեք, որ մարդիկ էլ պահանջեն, ասեն՝ ա´յ, դուք խոստացել եք այսինչ-այնինչը: Բայց ոչ մի որոշակի բան, բացի հաշվարկից ոչ մի հիմնավորում չկա պատասխաններում», -փոխանցեց է Խաչատուրովը:
Վարորդները հաջորդ ակցիան նախատեսված էր փետրվարի 9-ին, սակայն ԱԺ-ից առաջարկել են հարցը քննարկել։
Ըստ նրա՝ հրավիրվել են բոլոր շահագրգիռ կողմերը, նրանց թվում ապահովագրական ընկերությունները, ավտոապահովագրական բյուրոն, Կենտրոնական բանկը:
Խաչատուրովը տեղեկացրեց, որ հանդիպումը կկայանա երկուշաբթի օրը՝ փետրվարի 14-ին։