ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքող վարորդները ԱՊՊԱ բյուրոյի պետի հրաժարականն են պահանջում

ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքող վարորդները քայլերթ են իրականացնում՝ դեպի ԱՊՊԱ բյուրո՝ պահանջելով թանկացման որոշման չեղարկումը, ինչպես նաև՝ ԱՊՊԱ բյուրոյի պետի հրաժարականը։ Լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկը պատմեց, որ գնալու են մինչև վերջ, շարունակական է լինելու՝ մինչև արդյունքի հասնելը, որովհետև իրենց նպատակը, գործն ու պահանջն արդար է։

 

«Տարբեր կառույցներ ենք գնում՝ փորձելով մեր ձայնը բարձրացնել։ Հիմնական կետն ինձ համար Կառավարությունն է, բայց քանի որ չեմ ուզում՝ այս ամենը հասնի Կառավարություն, մենք փորձում ենք մեր հարցի լուծումն ավելի փոքր մասշտաբներից սկսել։ Եթե արդյունք չունեցանք, որոշակի պատասխան ու հիմնավորում չեղավ, ես առաջարկելու եմ, որ սլաքներն ուղղվեն Կառավարություն, որովհետև այս հարցը պետք է վերջնական լուծվի»,-ասաց նա։

 

Դիտարկմանը՝ բյուրոյի պետի հրաժարականից արդյոք հարցը կլուծվի, վերջինս նշեց, որ անձերի փոփոխությունից շատ քիչ է, որ հարց է որոշվում, բայց բյուրոյի պետի հրաժարականի դեպքում հույս կա, որ կգա ինչ-որ մեկը, որն իրենց ձայնը կլսի։

Քաղաքականություն