Փաշինյանը սեպտեմբերի 27-ին խոսեց տարածքների հանձնման մասին, բոլորը նստած տեղից գոռում էին՝ «Ո՛չ». Գևորգ Պապոյան. Factor

 «Եկեք հիշենք, որ տարածքների հանձնման հնարավորության մասին Նիկոլ Փաշինյանը խոսել է անգամ սետեմբերի 27-ին Աժ-ում և այդ օրը ԱԺ բոլոր պատգամավորները կամ մեծ մասը նստած տեղից գոռում էին՝ ո՛չ, պատերազմ»,- այսօր՝ անդրադառնալով պատերազմի համար ներկա իշխանությունների հասցեին հնչող քննադատություններին, Factor.am-ի հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը։

 

«Ավելին, ընդդիմադիր շրջանակներից ոչ մեկը, այդ թվում Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի կամ նրանց սպասարկող արբանյանկերի կամ լրատվամիջոցների մոտ, որ որևէ մեկն ասեր՝ չէ՛, այնուամենայնիվ պետք է փորձել թեկուզ տարածնքերը հանձնելու գնով գնալ պատերազմը կանգնեցնելուն»,- նշեց պատգամավորը։

 

«Այսինքն՝ մենք եթե ոչ այդպիսի մտադրություն, ապա այդպիսի թեզ առաջ ենք քաշել»,- հավելեց նա։

Քաղաքականություն