Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի, բայց այդ փաստաթուղթը ստորագրվելուց առաջ պետք է ձևավկերպվի, պետք է բանակցություններ տեղի ունենան, ու Հայաստանը պատրաստ է բանակցություններին, սրա մասին մենք միշտ հայտարարել ենք: Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերվում է դիտարկումներին, թե արդյո՞ք Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Փաշինյանն ասաց, որ ՀՀ խորհրդարանի կողմից 1992 թվականին վավերացված համաձայնագիր կա, որով արձանագրվում է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը, և նման համաձայնագիր վավերացրել է նաև Ադրբեջանը:

Փաշինայնի խոսքով՝ մադրիդյան սկզբունքները, երբ բանակցությունների հիմք են դարձել, այնտեղ արձանագրված սկզբունքներից մեկը տարածքային ամբողջականության սկզբունքն է, որը երկու կողմն էլ ընդունել է որպես բանակցությունների հիմք:

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց, որ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման տարածաշրջան բացելու օրակարգն իրենց կառավարության համար ռազմավարական օրակարգ է:

Քաղաքականություն

Պատահարներ