Օրվա լրահոս

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենին առաջարկել է եռակողմ բանակցություններ կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Ինչպես նշում է iz.ru-ն, այս մասին ուրբաթ՝ հունվարի 14-ին, հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, փոպանցում է tert.am-ը: 

«Նախագահ Զելենսկին առաջարկել է նախագահ Բայդենին, և մենք կարծում ենք, որ դա կարող է իմաստալից լինել, կազմակերպել եռակողմ հանդիպում, գուցե տեսակոնֆերանսի միջոցով, նախագահ Բայդենի, նախագահ Զելենսկու և նախագահ Պուտինի միջև: Մենք դեռ սպասում ենք ռուսական կողմի պատասխանին»,- ասել է Երմակը Ատլանտյան խորհրդում քննարկման ժամանակ։
 

Վերջին նորություններ