ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի լրագրողը փորձել է նկարահանել հայ զինծառայողներին և նրանցից ինֆորմացիա կորզել
Մինչ Ադրեբջանի բռնապետը այդ երկրի համար փորձում է խաղաղարարի համբավ ապահովել՝ նույնիկ Ադրբեջանում բռնատիրական լծի տակ աշխատող լրագրողներն են փորձում սադրանքներ հրահրել հայ-ադրբեջանական սահմանային գոտում։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, որ Ադրբեջանցի լրագրողը փորձելով կոծկել իր տգիտությունը, պրոֆեսիոնալի շղարշի տակ գնացել է սահման և փորձել նկարահանել հայ զինծառայողներին, նրանցից ինֆորմացիա կորզել։
Հայ զինծառայողները հասկանալով, որ թշնամական երկրի լրագրողը փորձում է սադրել՝ սառնասրտություն են դրսևորել և չեն տրվել սադրանքին։ Հարկ է նշել, որ տեսանյութի նկարահանման ամսաթիվը հայտնի չէ, սակայն ըստ դրանում լսվող խոսակցությունների՝ այն նկարահանվել է Ամանորի նախաշեմին կամ տոնական օրերին։
Մանրամասները տեսանյութում