ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱՊԿ նիստի ժամանակ Պուտինը Ղազախստանի նախագահի անունը սխալ է արտասանել

Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ-ի առցանց նիստի ժամանակ աջակցություն է հայտնել Ղազախստանի նախագահին: Նրան Տոկաև Կասիմ-Ժոմարտ Քեմելևիչի փոխարեն անվանելով` «Քեմել Ժոմարտովիչ»: 

 

«Քեմելը» Պուտինի խոսքով, բախվել է Ղազախստանի անվտանգության աննախադեպ մարտահրավերի: Այս մասին գրում է meduza.io-ը: 

 

Ղազախստանի նախագահը «իսկական Տոկաեւը», որը նույնպես ներկա էր նիստին, լռեց եւ ոչ մի կերպ չարձագանքեց անվան հետ շփոթությանը:

 

Սա առաջին անգամը չէ, որ Ռուսաստանի նախագահը դժվարությամբ է արտասանում Տոկարեւի անունը։ 2019 թվականին Պուտինը, խոսելով Ղազախստանում նախագահի փոփոխության մասին, հիշել է Նազարբաեւի (Նուրսուլթան Աբիշեւիչ) լրիվ անունը, իսկ Տոկաեւին պարզապես անվանել է «նոր նախագահ»: Այս անգամ Պուտինը գոնե փորձել է ։

Քաղաքականություն