Վաշինգտոնի որոշ ներկայացուցիչներն ամեն ինչ չէ, որ հասկանում են. Զախարովան` Սպիտակ տան ներկայացուցչի հայտարարության մասին
ԱՄՆ որոշ ներկայացուցիչներ չեն հասկանում Ղազախստանում տեղի ունեցածը և դա ներկայացնում են որպես Վաշինգտոնի պաշտոնական դիրքորոշում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Այսպես է դիվանագետը մեկնաբանել Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակիի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն հարցեր ունի՝ կապված երկրում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ուժերի տեղակայման հարցում Ղազախստանի իշխանությունների հարցման օրինականության հետ:
«Բոլորը սովոր են այն բանին, որ Վաշինգտոնի որոշ ներկայացուցիչներն ամեն ինչ չէ, որ հասկանում են՝ դա ներկայացնելով որպես ամերիկյան դիրքորոշում», - գրել է Զախարովան իր Telegram-ալիքում: