
Ինչ դավադրության մասին է խոսում Նազարբաևի նախկին խորհրդականը

Ալմաթիի օդանավակայանի վրա հարձակումից 40 րոպե առաջ հրաման է տրվել ամբողջությամբ հեռացնել ոստիկանական պահակախումբը: Այս մասին Ղազախստանի Խաբար-24-ի եթերում ասել է Նազարբաևի նախկին խորհրդականը:
«Դա դավադրություն էր իրավապահ համարակգի վերնախավի մակարադակով: Անկարգությունների մասնակիցները գիտեին զենքերի, լրատվական օբյեկտների տեղակայման վայրերը, նրանք գաղափարապես պատրաստված էին։ Սլավոնական ազգություն ունեցող անձանց ձեռք չեն տվել։ Նրանք գիտեին, թե դա ինչի կհանգեցնի»,-ասել է նա։
Նա նշել է նաև, որ երկրի Ազգային անվտանգության կոմիտեն թաքցրել է Ղազախստանի լեռնային շրջաններում ստեղծված զինյալների պատրաստման ճամբարների մասին տեղեկությունը: