30 հազար դրամ տուգանք՝ պոլիէթիլենային տոպրակով ապրանք վաճառելու դեպքում․ օրենքն ուժի մեջ է մտել

Անցած գարնանը՝ ապրիլին, Ազգային ժողովը փոփոխություն կատարեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում։ 
Համաձայն փոփոխության, 2022 թ. հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում արգելվում է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը։ 
Այն տնտեսավարողները, որոնք 2022թ. հունվարի 1-ից կշարունակեն մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը՝ բացառությամբ երկրորդային հումքից պատրաստված տոպրակների ու պարկերի, ինչպես նաև կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերի, կենթարկվեն վարչական տույժի՝ 30 հազար դրամի չափով։ Այս մասին հիշեցնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ 

Քաղաքականություն