
Պաշտպանության հանձնաժողովի նիստը տևեց 1 րոպե

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տևեց 50 վայրկյան:
«Բացակայում է հանձնաժողովի նախագահի տեղակալի առաջարկը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից, նիստը համարում ենք ավարտված», - հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նշենք, որ նիստին ընդդիմությունը ներկա չէր, իսկ իշխանությունից երեք պատգամավոր էր մասնակցում՝ Անդրանիկ Քոչարյանը, Գուրգեն Մելքոնյանն ու Արմեն Խաչատրյանը:
Հիշեցնենք՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 14 անգամ է ՝ չի հաջողվում ընտրել. «Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը, որին իշխող խմբակցության պատգամավորները չեն ընտրում:
Անդրանիկ Քոչարյանը մեկ շաբաթ ժամանակ էր տվել «Հայաստան» խմբակցությանը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու ներկայացնելու համար, հակառակ դեպքում, ՔՊ-ն իր թեկնածուին կներկայացնի: