ԱՄՆ-ն թունավոր մթնոլորտ է ստեղծում Ռուսաստանի նկատմամբ․ Լավրով

Ոչ բարեկամական գիծը, որը տանում է Միացյալ Նահանգները Ռուսաստանի նկատմամբ, թունավոր մթնոլորտ է ստեղծում և խոչընդոտում հանգիստ շփում իրագործելու գործընթացը։ Այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է «Ослободженье» բոսնիական պարբերականին տված հարցազրույցում։

«Խոսելով ռուս–ամերիկյան հարաբերություններից`կնշեմ հետևյալը։ Վաշինգտոնի հետ փոխգործակցման ժամանակ անառողջ մթնոլորտ է ստեղծվել։ Բազմաթիվ նյարդայնացնող հանգամանքներ են կուտակվել։ Ամերիկացիները ոչ բարեկամական գիծ են տանում, պատժամիջոցներ կիրառում, մեր հասցեին ապացույցներ չունեցող մեղադրանքներ են առաջ քաշում, ուրիշ այլ թշնամական քայլեր ձեռնարկում», – ասել է ՌԴ արտգործնախարարը։

Այս ամենը, ըստ Լավրովի, թունավոր մթնոլորտ է ստեղծում և խոչընդոտում հանդարտ, պրոֆեսիոնալ շփում իրագործելուն։

Քաղաքականություն