Հասարակություն
Վրաստանում գրանցվել է օմիկրոն շտամով վարակման առաջին երկու դեպքը
Վրաստանում գրանցվել է օմիկրոն շտամով վարակման առաջին երկու դեպքը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարը, փոխանցում է interfax-ը։
Երկու հիվանդներն էլ Վրաստանի քաղաքացիներ են, որոնք ժամանել են ԱՄՆ-ից և Դուբայից։ Նրանք մեկուսացված են, իսկ համապատասխան մարմինները փորձում են գտնել նրանց հետ կոնտակտավորներին։
Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով վերջին մեկ օրում երկրում գրանցվել է կորոնավիրուսի 1296 նոր դեպք, մահացել է 45 մարդ։ Վիրուսի տարածման էպիկենտրոնը համարվում է Թբիլիսին։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ինչ իրավիճակ է փլուզումից հետո. նոր մանրամասներ
Կամրջի փլուզումից հետո մեկնարկել են վերականգնման աշխատանքները
«Գայի պոստի» մոտ գտնվող կամուրջը «պայթել» է
1.0