
«Վերին Լարսը» փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար. ձնահոսքի վտանգ կա

Վրաստան–Ռուսաստան սահմանին` «Վերին Լարսի» անցակետում ճանապարհը վրացական կողմից փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
Հաղորդագրության համաձայն` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածում բոլոր ավտոմեքենաների համար երթևեկությունն արգելափակվել է ձնահոսքի վտանգի պատճառով:
Այս պահին նշված հատվածներում ձյուն է տեղում։