
Հայաստան կժամանի Ստանիսլավ Զասը

Դեկտեմբերի 22-24-ն աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Այցի նպատակը երկրի ռազմաքաղաքական բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումն է և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի քննարկումը, հայտնում է ՀԱՊԿ կայքը, փոխանցում է aysor.am-ը:
Այցի ընթացքում նախատեսված է հանդիպում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նրա հաստատմանը կներկայացնի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան նստաշրջանի որոշումների իրականացման և ՀՀ նախագահության շրջանում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների գծով նախատեսված միջոցառումների նախագիծը:
Ակնկալվում է նաև, որ Ստանիսլավ Զասը բանակցություններ կվարի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: