Հասարակություն

Ադրբեջանցիները մտադիր են օկուպացված Արցախի տարածքներում խաղատուն բացել

Ադրբեջանցիները մտադիր են օկուպացված Արցախի տարածքներում խաղատուն բացել

Ադրբեջանի Միլի Մեջլիսի այսօրվա նիստում «զբոսաշրջության մասին» նոր օրինագծի քննարկման ժամանակ խորհրդարանի իրավական քաղաքականության և պետականաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Գուդրատ Հասանգուլիևն առաջարկել է խաղատուն բացել Արցախի օկուպացված տարածքներում և Զանգեզուրում։ Վերջինս հայտարարել է, թե Ադրբեջանի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս քննարկվող օրինագծում ներառել նաև ժամանցային զբոսաշրջությունը:

«Ռուսաստանում դա ներառում է որոշակի տարածքներ։ Մենք կարող ենք նույնը անել Ադրբեջանում։ Օրինակ, կարող ենք թույլ տալ խաղատուն բացել Ղարաբաղում, Զանգեզուրում ՝ դրանով զբոսաշրջիկներին գրավել»,- ասել է Հասանգուլիևը։

Մի շարք տելեգրամյան ալիքներ էլ շտապեցին հայտնել, որ Ալիևին Արցախը պետք է միայն իր կապիտալների լվացման ու նոր շահի համար և ոչ մի բարձր իդեալների մասին խոսք լինել չի կարող։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250