ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021» մրցույթում
Հայաստանը ներկայացնող Մալենան «Մանկական Եվրատեսիլ 2021» մրցույթում գրավեց առաջին հորիզոնականը՝ ներկայացնելով «Քամի քամի» կատարումը:
14-ամյա երգչուհին քվեարկության արդյունքներով հավաքել է 224 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆրանսիան՝ 218 միավորով, իսկ երրորդը՝ Լեհաստանը՝ 187 միավոր։
Ժյուրիի քվեարկության արդյունքներով՝ Հայաստանը զբաղեցրել էր երրորդ հորիզոնականը, սակայն առցանց քվեարկության շնորհիվ Մալենան կարողացավ առաջ անցնել և զբաղեցնել առաջին հորիզոնականը։