Հասարակություն
Այսօրվանից Նիդերլանդներում «օմիկրոն» շտամի պատճառով լոքդաուն է
Նիդերլանդները լոքդաուն է սահմանում դեկտեմբերի 19-ից մինչև հունվարի 14-ը COVID-19-ի «օմիկրոն» շտամի տարածման պատճառով, հայտնել է երկրի վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյուտեն:
«Նիդերլանդները վաղվանից լոքդաուն է սահմանում։ Դա անխուսափելի էր։ «Օմիկրոն» շտամը տարածվում է ավելի արագ, քան մենք սպասում էինք», – ասել է Ռյուտտեն մամլո ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով ՝ լոքդաունն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 19-ին և կգործի մինչև հունվարի 14-ը:
Այդ ընթացքում բոլոր բարերը, ռեստորանները, որոշ խանութներ, կինոթատրոնները, թատրոնները, թանգարանները, մարզասրահները փակ կլինեն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լոնդոնում արտակարգ դրություն է հայտարարվել «օմիկրոնով» վարակման թվի աճի պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ինչ իրավիճակ է փլուզումից հետո. նոր մանրամասներ
Կամրջի փլուզումից հետո մեկնարկել են վերականգնման աշխատանքները
«Գայի պոստի» մոտ գտնվող կամուրջը «պայթել» է
1.0