ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փողոցում 10 անցորդից ոչ մեկը չի ճանաչի Գրիգորյանին. պատգամավորը՝ ՄԻՊ պաշտոնում ՔՊ-ի թեկնածուի մասին

Սահմանադրությունն ասում է՝ ՄԻՊ պաշտոնում կարող է ընտրվել հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք, ինչպե՞ս եք որոշել, որ ձեր թեկնածուն՝ Քրիստինե Գրիգորյանը, հասարակություն մեջ հեղինակություն է վայելում: ԱԺ -ում ՄԻՊ–ի պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու հարցի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ դիմելով ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին:

Վարդանյանն էլ արձագանքեց, որ այդ չափանիշի գնահատականը պետք է տա ԱԺ-ն՝ իր քվեարկությամբ: Պատգամավորի խոսքով՝ թեկնածուն շատ ակտիվ է եղել մարդու իրավունքների ոլորտում, համագործակցել է միջազգային կառույցների հետ, ինչը բավարար է թեկնածու առաջադրվելու համար:

Արեգնազ Մանուկյանն էլ հակադարձեց, որ սահմանադրության մեջ նշված չէ՝ ՄԻՊ թեկնածուն պետք է ակտիվ գործունեությամբ զբաղվի, այլ պետք է հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելի.

«Ես ձեզ առաջարկում եմ նիստից հետո դուրս գալ փողոց և պատահական 10 անցորդի հարցնել, թե ով է Քրիստինե Գրիգորյանը և ես ձեզ վստահեցնում եմ, որ որևէ մեկը նրան չի ճանաչի»,- հայտարարեց Արեգնազ Մանուկյանը:

Քաղաքականություն