ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում խարդախների խումբը «աղոթելով և խաչակնքվելով» եկեղեցիներ է թալանել
Մոսկվայում խարդախների խումբ է բացահայտվել, որոնք եկեղեցիներ էին թալանում: Ինչպես նշում է Москва 24 հեռուստաալիքը, երիտասարդները գործել են մշակված սխեմայով. մինչ երեքը աղոթելով ուշադրություն էին շեղում, չորրորդը բացում էր նվիրատվության տուփը և գողանում պարունակությունը: Տեսակադրերում երևում է, որ գողությունից հետո երիտասարդները խաչակնքվում են և հեռանում:
Հանցագործներին հաջողվել է բռնել Պերովում կատարված գողությունից հետո, երբ վերջիններս հայտնվել են անվտանգության տեսախցիկի առջև:
հետո
Թելեգրամյան ալիքների հաղորդմամբ՝ ձերբակալվածները պատմել են, որ օրական մի քանի եկեղեցի են թալանել, ընդհանուր՝ կարողացել են գողանալ ավելի քան 100 հազար ռուբլի։ Նրանք այժմ ձերբակալված են։