Թուրքական արժույթը թարմացրել է պատմական նվազագույն ցուցանիշը․ այն շարունակում է արժեզրկվել
Թուրքական արժույթը հերթական անգամ թարմացրել է պատմական նվազագույն ցուցանիշը` գերազանցելով մեկ դոլարի դիմաց 14 լիրայի սահմանը։ Այս մասին Փրայմի փոխանցմամբ վկայում են առուվաճառքի տվյալները։
Նշվում է, որ արժութային առքուվաճառքն այսօր մեկնարկել է մեկ դոլարի դիմաց 13,87 լիրայից։ Մոսկվայի ժամանակով ժամը 09:40–ին (10:40 Երևանի ժամանակով) դոլարի փոխարժեքը հասել է պատմական նվազագույն ցուցանիշին` 14.1 լիրա։
Վերլուծաբանները լիրայի անկումը կապում են Թուրքիայի ԿԲ–ի կողմից դեկտեմբերի 16-ին սպասվելիք տոկոսադրույքի նոր իջեցման հետ։
Նշենք, որ մեկ տարվա ընթացքում թուրքական արժույթն էժանացել է շուրջ 40%–ով։






























