Սևանի գաղութում ներնետված փաթեթները չհասավ հասցեատերերին. ինչե՞ր են նետել գաղութի տարածք

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  վերջին 3 օրերի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության  «Սևան»  քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտանաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր, այդ թվում՝ բջջային հեռախոսներ, ականջակալներ, լիցքավորիչներ,  մոտ 40 գ կանեփանման զանգվածներ (B8 դեղահաբեր) և այլ կասկածելի իրեր ու զանգվածներ: Ինչպես հայտնում է լրատվակայքը, այդ ամենը գաղութի ծառայողները հայտնաբերել են դեկտեմբերի 10 –ին և  13-ին՝ աչալուրջ ծառայության շնորհիվ, քանի որ տեղի են ունեցել ներնետումներ ու եթե գաղութի աշխատակիցները ուշադիր չլինեին, ներնետված փաթեթները գտնելու էին հասցեատերերին: Փաստի առթիվ «Սևան»  քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Քաղաքականություն