Ավարտվեց ավտոբուսի վարորդների ակցիան․ նրանք պահանջել են ազատե՞լ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենին
Ավտոբուսների վարորդների ակցիան մոտենում է ավարտին։ Քիչ առաջ մի քանի վարորդ տեղեկացրին, որ այս ակցիայից հետո իրենց բարձրաձայնած խնդիրները մասնակի լուծվել են, ավելի ճիշտ՝ խոսք են տվել, որ մինչև վաղն ամեն ինչ նորմալ է լինելու՝ աշխատավարձի խնդիրներից սկսած, վերջացրած «զուգարանով» ու վառելիքով։ Այս մասին գրում է Հրապարակը։
Լրատվականը տեղեկացել է նաև, որ վարորդները հստակ խնդիր են դրել՝ «ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍ» փակ բաժնետիրական ընկերություն ղեկավար Էլբակ Թարփոշյանը այլևս չպետք է աշխատի։
Կայքը գրում է, որ այս պահանջից հետո Թարփոշյանը դիմում է գրել ու հեռացել, այս պահին դեռ հայտնի չէ, թե ով է փոխարինելու նրան։






























