«350 հազարը շատա՞, էդ ինչ փող եմ ուզում»․ երթուղայինների վարորդները գործադուլ են անում
Շատ խնդիրներ կան, որոնց համար էսօր չենք քշում։ Առաջնայիններից մեկը մեքենաների «Կասկոյի» հարցն է, չկա արած։ Մենք բժշկական ապահովագրություն չունենք, վառելիքը մինչև գիշեր սպասում ենք, որ լցնենք, իսկ տեսախցիկները նկարում են, ակտեր են գալիս։ Այս մասին քիչ առաջ ավտոբուսի վարորդների կողմից իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց վարորդներից մեկը։
Խոսելով աշխատավարձի մասին վարորդն ասաց․
«350 հազարը շատա, էդ ինչ փող եմ ուզում։ Դու նստում ես իմ մեքենան, ես քո կյանքի համար պատասխանատու եմ։ Տես օրական քանի մարդու կյանքի համար եմ պատասխանատու»։






























