Հայակական ոչ մի մեքենա չեն կանգնեցնում, իրենք կանգնեցնում են պարսկական մեքենաները. ինչ է պատմում Սյունիքի մարզպետը

Հասկանո՞ւմ եք՝ ես ամենաշատն ինձ համար եմ մտածում, որ ամեն օր այդ ճանապարհով գալ-գնալուց իմ դիմաց զինված թուրք եմ տեսնում։ Ամենավատն ինձ համար է՝ որպես երեք սերնդի հետ կռված, ամեն օր թուրք տեսած մարդու։ Ճնշումս պայթում է, ամենաշատն ինձ համար է վատ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը՝ անդրադառնալով Որոտանում տեղակայված ադրբեջանական ոստիկանական հենակետի թեմային։

Հարցին՝ պատահե՞լ է, որ ադրբեջանցիները կանգնեցնեն իր մեքենան, մարզպետը պատասխանեց.

«Հայաստանի Հանրապետության ոչ մի մեքենա չեն կանգնեցնում, իրենք կանգնեցնում են պարսկական մեքենաները։ Ի՞նչ իմանամ՝ ինչու է այդպես։ Ստուգում են պարսկական մեքենաների թղթաբանությունը»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ից՝ ժամը 12։00-ից, Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ` Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

Քաղաքականություն