
Ադրբեջանում ստեղծվելու է ռազմաբազա, դա է՞ Թուրքիայից դրական ազդակը․ Արտաշես Գեղամյան

Ադրբեջանի տարածքում ստեղծվելու է նոր թուրքական ռազմաբազա, իսկ դա նույնն է, ինչ ստեղծվելու է ՆԱՏՕ-ի բազա։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանը։
«Այս պարագայում ԱԺ նիստի ժամանակ խոսում են հանձնաժողովներ ստեղծելու մասին, փոխանակ դիմեն մեր ռազմաքաղաքական դաշնակից ՌԴ-ին, որ այնպես արձագանքի թուրքական ռազմաբազայի ստեղծմանն Ադրբեջանում և Ղարաբաղի օկուպացված տարածքներում, ինչպես արձագանքեցիք, երբ ուկրաինացիները համառորեն ուզում էին ՆԱՏՕ գային»,-նշեց Արտաշես Գեղամյանը։
Վերջինս նշեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում է դրական ազդակների մասին, որոնք գալիս են Թուրքիայից, մասնավորապես Էրդողանից, և ասում, որ դրական ազդակներին դրական կպատասխանեն։
«Այ վարչապետ, փոխանակ այսօր հարց բարձրացնես 2000 սիրիական վարձկան ահաբեկիչների հետ կապված, որոնք կռվում էին Արցախի ինքնապաշտպանության բանակի դեմ, պատերազմից հետո էլ դրանցից 1000-ը մնացել է այնտեղ։ Թուրքիան ռազմաբազա է ստեղծում, դա է՞ դրական ազդակը։ Այն, որ Նախիջևանում այսօրվա ռազմական ուժի 60-65 տոկոսը Թուրքիայի զինուժն է, դա է՞ Թուրքիայից դրական ազդակը»,-նշեց Արտաշես Գեղամյանը։