Ֆինանսավորումը վերականգնվել է․ հայտնի է «ՀայՓոստ»-ի խնդիրը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից ֆինանսավորումը վերականգնվել է. կանխիկ եղանակով կենսաթոշակ ու մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող շահառուներն այսօր ժամը 15։00-ից բնականոն հունով ստանում են իրենց գումարները, Aysor.am-ի թղթակցին տեղեկացրեց «ՀայՓոստ» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանը։

«Վճարումները կատարվում են բոլոր փոստային բաժանմունքներում, այլևս որևէ խնդիր չկա։ Պարզապես երեկ այնպես էր ստացվել, որ գումարը սոցիալական ծառայությունից մեզ ամբողջությամբ չէր տրամադրվել», - ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ «ՀայՓոստ»-ը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ սեպտեմբերի 9-ից ժամը 16:00-ից սկսած՝ ժամանակավորապես չի վճարում կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները, քանի որ չի ստացել բավարար չափով դրամական միջոցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից:

Քաղաքականություն